|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նպատակը և քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները։ «Ժողովուրդ»-ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկզբում խոստացաւլ ճշտել և պատասխանել մեր հարցին, սակայն մեկ օր անց ասաց, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել և դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։