|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանցիները փորձել են մոտենալ իրենց կողմից խոցված հայկական ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է նրանց փորձը: Արդյունքում` հակառակորդը տվել է երկու զոհ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ այս պահին էլ կրակահերթերը շարունակվում են, և հակառակորդը թույլ չի տալիս հայկական կողմին՝ մոտենալ ուղղաթիռին:
Հիշեցնենք, որ ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին, և չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հորդորներին` ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային նորմերը, թույլ չի տալիս հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին եւ դուրս բերել դիակները: