|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անապաում ավարտվեց բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին 33 երկրի ավելի քան 250 մարզիկներ: Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսին ներկայացված էր 12 մարզիկով, որոնցից 2-ը վերադարձան բրոնզե մեդալով: Հայ մարզիկների մեդալները այստեղ կարող էին ավելի շատ ու ավելի բարձր հարգի լինեին, եթե Եվրոպայի առաջնության մրցավարությունը լիներ իր բարձրության վրա:
Մեզ բրոնզե մեդալ պարգևեցին 48կգ քաշային, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Վահե Բադալյանը և գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր երկու մարզիկներն էլ անցկացրեցին գեղեցիկ և գրագետ մենամարտեր: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: