|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է բռնցքամարտի եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Երեկ կայացան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Մեր մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց , մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում: Դանիելյանի հարվածից Իվան Աբրամովը մի պահ նույնիսկ երերաց, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս մարզիկին: Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համառ պայքարում զիջեց Ուկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին: Այսպիսով հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով: