|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Ֆեյսբուք»-ի հայաստանցի օգտատեր Արսեն Կարախանյանը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ով համացանցի օգտատերերի հետ հարցուպատասխան էր անցկացրել, եւ դրա տեսագրությունն այսօր պետք է տեղադրվեր Q&A with Mark ֆեյսբուքյան էջում:
Մեկ ժամ տևողությամբ հարցուպատասխանի տեսագրությունն արդեն «Ֆեյսբուք»-ում է, սակայն Ցուկերբերգը չի արձագանքել հայ օգտատիրոջ հարցմանը:
Նշենք նաև, որ երեկ Արսեն Կարախանյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցը բազմիցս հեռացնելուց հետո դարձյալ տեղադրել են Ցուկերբերգի էջում: