|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 28-ին` ժամը 04.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում այրվում է «ՄԱԶ» մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը: