|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող` ԻՇԻՊ-ի հարձակումները մինչ օրս շարունակվում են:
Ըստ Haberturk-ի՝ Քոբանիի հարակից գյուղի բնակիչները պնդել են, որ անհնար է դարձել գիշերները քնել, քանի որ Քոբանիում կրակոցների, ուղղաթիռների ձայնն ու դիերի հոտը հասնում է մինչև իրենց գյուղերը:
«Նախկինում կողպում էինք մեր դռներն ու այդպես քնում: Իսկ հիմա վախենում ենք, որ ԻՇԻՊ-ի գրոհայինները կգան և մեզ էլ կկոտորեն»,- ասել է գյուղացիներից մեկը:
Գյուղի բնակիչներից Ֆաթմա Քարաջան դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել ԻՇԻՊ-ի հարձակումների դեմ: