|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ և 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:
Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ի հետ զրույցում նշել էին, որ պայթյունի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել երկու տղաներ, երկուսին էլ վիրահատում են:
Արցախի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարաից տարածքում: «Գարիկ Ղահիրյանն ընդունվել է 11:00-ին ծայրահեղ ծանր վիճակում, այս պահին վիրահատվում է: Արամ Մկրտչյանն ընդունվել է 11:15-ին կայուն ծանր վիճակում, նույնպես վիրահատվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: