|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստներ Թոֆիկ Յաղուբլուի և Իլհար Մամեդովի` Եվրոպայի խորհրդի քաղաքական գիտությունների դպրոցի տնօրենի ձերբակալությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը:
Ըստ Contact.az-ի` կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում այդ ձերբակալությունների կապակցությամբ: Human Rights Watch-ը նշում է, որ ցավում է այն բանի համար, որ Իսմայիլըում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով` իշխանությունների ամենավառ քննադատ այս մարդկանց ձերբակալություններն ուղղված են նրանց լռեցնելուն:
Human Rights Watch-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին` ազատ արձակել ակտիվիստներին և հիմնավորել նրանց մեղքը: