|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրք սահմանապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ, ովքեր, «Իսլամական պետության» գործողություններից փրկվելով, հասել են Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքը:
Ըստ Haberler-ի՝ ոստիկանները հայտնել են, որ չեն կարող հարյուրավոր փախստականների թողնել Թուրքիա մտնել, որից հետո բախում է տեղի ունեցել սահմանին: Բախման ընթացքում մի կին պայթել է ականի վրա: Այնուհետև ժանդարմները թույլատրել են սահմանից այն կողմ անցնել միայն կանանց, ծերերին եւ երեխաներին: Մնացած փախստականները շարունակում են մնալ Սիրիայի տարածքում: