|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, իրանա-ադռբեջանական սահմանին սահմանախախտման փորձ է գրանցվել: Սահմանախախտն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի կերպով փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք. հայտնում է haqqin.az-ը:

Սահմանախախտը հայտնաբերվել է, բայց շարունակել է սառը զենքով դիմադրություն ցույց տալ սահմանապահներին՝ վիրավորելով նրանցից մեկին: Բժիշկների գնահատմամբ՝ վիրավոր սահմանապահի վիճակը բավարար է:

Սահմանախախտին խուզարկելու արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 790 գրամ մարիխուանա, 105 գրամ հերոին, 100 գրամ բյուրեղների տեսքով թմրանյութային զանգված:
Սահմանախախտը 1990 թվականին ծնված Էթիբար Ավազօղլու Յադիգարովն է:
Հարուցվել է քրեական գործ:
