|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբերիան բախվել է իր գոյությանը սպառնացող «լուրջ վտանգի հետ». էբոլա մահացու վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բրաունի Սամուկայը. գրում է BBC Russian-ը:
Նախարարը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև, միջազգային հանրության արձագանքը միանգամայն զուսպ է անվանել:
Նրա խոսքերով` վիրուսի դեմ պայքարելու համար Լիբերիան չունի ո'չ ենթակառուցվածքային հնարավորություններ, ո'չ մասնագետներ, ո'չ էլ ֆինանսական ռեսուրսներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Արևմտյան Աֆրիկայում էբոլա վիրուսից զոհերի թիվն աճել է` հասնելով 2296 մարդու: Հիվանդությամբ վարակված է նվազագույնը 4293 մարդ: