|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առնվազն 26 երեխա և 2 ուսուցիչ է զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի վարչակազմին:
Դեպքը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի արվարձանում: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:
«Ես աղոթում եմ անցած գիշեր Փեյնսվիլում դպրոցի շենքը ճարակած ահավոր հրդեհի հետևանքով զոհված երեխաների ընտանիքների համար: Ծանր ժամանակ Է զոհվածների ընտանիքների եւ ամբողջ Լիբերիայի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում ցավակցություն Է հայտնել երկրի նախագահ Ջորջ Վեան։