|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան քաղաքի լողափերից մեկի տարածքում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ աղջկա աջ ոտքը ավտոմեքենայի դիմացի անիվի տակ մնալու հետևանքով:
Կատարվում է քննություն: