|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դերասան Դմիտրի Դյուժեւը երեկ վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա. տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուր:
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Նա ուղեղի ցնցում է ստացել:
Դերասանը դեպքի վայրից չի փախել եւ պատասխանել է ավտոտեսուչների հարցերին: Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ աղջիկը փողոցն անցել է ոչ ճիշտ տեղից` հետիոտնային անցումից մոտ 30 մետր հեռու:
Երեխայի ծնողները չեն պատրաստվում գործ հարուցել: