|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի 84 դպրոցներում 462 սիրիահայ աշակերտ է սովորում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եթե նախկինում միայն Նար-Դոսի անվան դպրոցում բացված վարժարանում էին սիրիահայ երեխաներն իրենց ուսումը ստանում, ապա այսօր հնարավորություն ունեն յուրաքանչյուրն իր բնակավայրի մոտ գտնվող դպրոցում հանրակրթական ուսում ստանալ:
«Սիրիահայ երեխաները նաև արտոնյալ կարգավիճակով մանկապարտեզ են ընդունվում, այսինքն` նրանց համար ընդունելությունը բացառության կարգով է արվում` նրանք չեն հերթագրվում: «Այս պահի դրությամբ` 112 սիրիահայ երեխա է սովորում Երևանի մանկապարտեզներում»,-ասաց Սողոմոնյանը: