|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 28-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կկայանա բասկետբոլային մեծ փառատոն, որտեղ հանդես կգան նաեւ հայ բասկետբոլիստներ:
Հայտնի է, որ Հայաստանը թիմ է ներկայացրել 3×3 բասկետբոլի մրցաշարում:
Ասպարեզ դուրս կգա նաեւ Մոսկվայում բնակվող Եվգենի Շեգոյանը, ով մասնակցելու է «SLAMDUNK CONTEST»-ին:
Շեգոյանը դանկի մեծ վարպետ է եւ Ռուսաստանում բազմիցս դարձել է տարբեր մրցաշարերի հաղթող:
Այս տարվա մայիսին տաղանդավոր բասկետբոլիստը ArmBasket Union-ի հրավերով ժամանեց Երեւան եւ «Յունիոն» թիմի կազմում դարձավ Հայաստանի գավաթի հաղթող:
Ավելացնենք, որ Սանկտ Պետերբուրգում հանդես են գալու Եվրոպայի լավագույն դանկերները: Այս մասին հաղորդում է Armbasket.net-ը: