|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Երեւանի մնջախաղի պետական թատրոնը Բոննում կմասնակցի «Առանց սահմանների» միջազգային փառատոնին:
Դա Բոննի առանցքային փառատոներից է, որը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները: Փառատոնի տեւողությունը 3 ամիս է եւ ներառում է արվեստի հետևյալ ուղղությունները` երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ:
Փառատոնին մասնակցելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս անցած տարի՝ Բոննի քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության պետ Անդրեաս Լյոշի երևանյան այցի շրջանակում:
Թատրոնը փառատոնին հանդես կգա համատեղ ներկայացմամբ, ապա նաեւ վարպետության դասեր կանցկացնի «Հացի կենտրոն» վայրում: Փառատոնին այս տարի կմասնակցեն նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Չինաստանի արվեստագետները: