|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրում է Թուրքիայի ապագա նախագահին 2015-ին այցելել Հայաստան՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ. գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որն նա արել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:
«Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին` փորձում ենք ստեղծել պայմաններ, որ հայ և թուրք ժողովուրդները կարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին»,- Սարգսյանի խոսքերն է մեջբերում կայքը: