|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակ» -ը գրում է.
«Կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարար է դարձել մարզպետական աստիճանից, որը նույնպես բարձր պաշտոն է։ Կառավարության այս պահին նշանակված մնացած բոլոր դեմքերի համար այսօրինակ կարգավիճակը նորություն չէ։
Այս փաստին կարելի է նայել երկու տեսակետից եւ նախ համարել, որ կառավարության անդամները փորձառու են։ Բայց երբ ուշադիր ուսումնասիրում ենք այդ մարդկանց կենսագրությունը, հասկանալի է դառնում, որ նրանք փորձառու են առաջին հերթին փող աշխատելու գործում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: