|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատի հավակնորդը ՀԺԱՄ նախկին անդամ Վահրամ Մկրտչյանն է, ով ցուցակում հաջորդն է, բայց ՀՀԿ-ում ուզում են Աժ բերել հին գվարդիայի ներկայացուցիչ՝ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանին։
Մկրտչյանը գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է, ամուր թիկունք ունի, և ինքնաբացարկի դիմում նրանից կորզելը հեշտ չէ։ Նրան հաջորդող 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը՝ Վազգեն Կարախանյանը, Միրզոյանին կարծես թե համոզել են դիմում գրել, իսկ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում՝ որոշողը Սերժ Սարգսյանն է»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։