|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Երբ 2011-ի սեպտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ազատվեց աշխատանքից, տարբեր ենթադրություններ ու վարկածներ էին հնչում, թե ինչն է անսպասելի հրաժարականի պատճառը։ Բայց քանի որ ոչինչ թաքուն չի մնում, այժմ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը բացահայտում է Կարապետյանի հրաժարականի բուն պատճառը։
Բանն այն է, որ այն ժամանակ արդեն վարչապետի աշխատանքից շատ դժգոհություններ կային, և տարբեր պաշտոնյաներ, բիզնեսմեններ դրանք պարբերաբար բարձրացնում էին նախագահի մոտ, ինչը վերջինիս բոլորովին դուր չէր գալիս։ Պարզվում է՝ այդ մասին բարձրաձայնողներից մեկն էլ եղել է Կարեն Կարապետյանը, ով արտահայտվել է այդ մասին ու հրաժարականի դիմում տվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։