|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» Տարոն Չախոյանը, ինչը փորձ է արվում թաքցնել` մամուլին տրամադրելով կեղծ տեղեկություններ:
Այսպես, մեր հարցմանն ի պատասխան, թե ով է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի` հանրային հեռուստաընկերություն տեղափոխվելուց հետո, վարչապետի աշխատակազմի կադրերի վարչությունից հայտնեցին, թե պարտականությունները կատարում է Նարեկ Ադամյանը՝ նախկինի տեղակալը:
Մինչդեռ` «Փաստինֆո»-ի տեղեկություններով այսօր աշխատակազմին ներկայացվել է հենց Տարոն Չախոյանը, որի անվան հետ են կապվում ֆեյսբուքում կազմակերպվող ֆեյքային հիմնական գրոհները, կեղծ լուրերի տարածումը, ավելին` որոշ դեպքերում կեղծ լուրերը հենց անձամբ է տարածել, որոնցով ավելի են խորացվել ատելության մթնոլորտը հասարակության մեջ:
Հանձնարարությունը կատարվել է, նշանակումն էլ չի ուշացել, եւ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը շուտով ամբողջությամբ կվերապրոֆիլավորվի` ֆեյքերի ուղղությամբ: