|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մաշտոցի պողոտայում 2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված եւ կալանավորված քաղաքացիներից մեկը՝ Միսաք Առաքելյանը, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Երեկ yerkir.am-ը գրել էր, որ նոյեմբերի 5-ի գործով 14 կալանավորներին` ՀՀ ՔՕ 316 հոդվածի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով առաջադրված մեղադրանքները փոխվել են: Նրանք բոլորն այժմ մեղադրվում են ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի հատկանիշներով` խուլիգանություն: