|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների մասնակից` քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող` ձերբակալվածների պահման մեկուսարանում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա միաժամանակ հերքեց այն տեղեկատվությունը, թե Հարությունյանին տարել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ «ԿԳԲ-ի պադվալ»:
Նշենք, որ այս պահին ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը, այդ թվում` Շանթ Հարությունյանը ձերբակալվել են: