|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` ժամը 15-ին, տեղի էր ունենալու ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ լրագրողները հավաքվել են ԲՀԿ գրասենյակի մոտ, սակայն անվտանգության աշխատակիցներն արգելում են նրանց ներս մտնել, թեեւ որոշ «արտոնյալ» լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն ներսում են:
Քիչ առաջ անվտանգության աշխատակիցներից մեկը դուրս է եկել եւ արգելել լրագրողներին նկարահանել շենքը եւ մուտքը: Նա նաեւ հերքել է, որ որեւէ հանդիպում է լինելու` նշելով, որ դահլիճը դատարկ է, ոչ ոք չկա այնտեղ:
Իսկ րոպեներ անց փակել են մուտքի երկաթե դռները` պատճառաբանելով, թե` «հյուր էինք սպասում, հյուրը չեկավ, հիմա էլ փակում ենք դռները»: