|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու«Ժառանգականները», այլև ՀԱԿ-ը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ:
Դա դեռ քիչ էր, նստացույց էին ուզում նաև Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի սրտերը: Սակայն իշխանության հետ առճակատման այդպիսի մակարդակի կտրականապես դեմ էր ԲՀԿ-ի գործարար շերտը, և արդյունքում որոշվեց նստացույց չանել: Եվ եթե Լևոն Ակոպիչը բավականին հեշտ համաձայնեց և հետ քաշեց իր ՀՀՇ-ականներին, իսկ ԲՀԿ-ի «նարնջագույն» թևի ներայացուցիչները հարկադրված եղան ենթարկվել կուսակցական կարգապահության, ապա «ժառանգականները» դրանից բուռն վրդովմունքի մեջ էին ընկել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: