|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Armtimes.com»-ի տեղեկություններով` հենց նոր Մաշտոցի պողոտայից` չհասած Փակ շուկա, ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստների: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասին է, ովքեր մայրաքաղաքի փողոցներում մարտի 1-ին սպասվող հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ են բաժանում: Ըստ ականատեսների` 5-ից 10 հոգու բերման են ենթարկել:
Ոստիկանությունը հրաժարվեց հաստատել կամ հերքել լուրը` խնդրելով գրավոր հարցում հղել իրենց:
Ըստ չճշտված տեղեկությունների` բերման ենթարկողները եղել են քաղաքացիական հագուստով: