|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ ձերբակալվել է օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: ՀՀ ոստիկանությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը` նշելով, որ Սուքիասյանին բռնել են երեկ` Թբիլիսիում` Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաև Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ներկայումս որոշվում է նրան արտահանձնելու հարցը:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի որոշմամբ` դեռևս նախորդ տարվա հունիսի 17-ից նա գտնվում էր հետախուզման մեջ: