|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանը դրված է իր տեղում. եկան, խնդրեցին ու տարան` տեղը դրեցին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
Հիշեցնենք, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը պատվիրել էր երգչուհու մահարձանը կերտել, սակայն արդյունքը դուր չէր եկել երգչուհու ամուսնուն, ով պահանջել էր քանդակը հանել երգչուհու շիրիմի մոտից: Թոքմաջյանը նշեց` եթե պետք է վերջում քանդակն իր տեղում մնար, ո՞ւմ էին պետք այդ «բազարները»:
«Ո՞ւմ վնասեցին դրանք` ի՞նձ, թե՞ երգչուհուն: Ես արդեն ճանաչված քանդակագործ եմ, մարդիկ ինձ գիտեն իմ գործերով, այդ խոսակցությունների հետեւանքով երգչուհու հիշատակի վրա մի խազ քաշեցին: Ախր, դա ընդամենը մահարձան էր, որը դրված էր գերեզմանոցում, եթե հասարակական վայրում լիներ` կասեինք` ուրիշ բան»,- ասաց Թոքմաջյանը:
Նրա հավաստմամբ` այդ խոսակցությունները հրահրված էին, բայց թե ում կողմից, պարզ չէ, եւ երգչուհու ամուսինը կուլ է գնացել դատարկ խոսակցություններին` փոխարենը քանդակի կենդանությունը տեսնելու եւ արժեւորելու: