|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արխանգելսկում բնակվող Բրատիշեւների ընտանիքը ՌԴ նախագահից ամանորյա յուրահատուկ նվեր է ստացել: Վլադիմիր Պուտինը ընտանիքին hասկի ցեղատեսակի քոթոթ է նվիրել: Այդպես է նա արձագանքել ընտանիքից ստացած էլեկտրոնային նամակին. հայտնում է РИА Новости-ն:
Շուն ստանալու խնդրանքով Պուտինին դիմել է 5 երեխաների մայրը՝ Ելենա Բրատիշեւան: Նա պատմել է նախագահին, որ իրենց շունը վերջերս սատկել է, և երեխաները շատ են տխրել: Ցանկացել են նոր շուն գնել, սակայն ընտանիքի միջոցները թույլ չեն տվել: