|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Առավոտ»-ը գրում է.
«Առավոտի» երեկվա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբե՞լ է հոդվածի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Շիրակի մազրպետ Ֆելիքս Ցոլակյանը. Ներկայացնում ենք թերթի այսօրվա համարում տպագրված հոդվածից մի հատված.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի խաբել. այս տարվա ապրիլի 10-ին կառավարության որոշում է եղել, որով նախատեսվել էր նաև բնակարաններ գնել բազմազավակ ընտանիքների համար։ Դա պետք է արվեր մարզին հատկացվող հրատապ ծրագրի միջոցների հաշվին: Տարվա սկզբին տարբեր բնական աղետներ եղան, նախ՝ ցրտահարություն, հետո՝ կարկտահարություն, և կառավարությունը, հաշվի առնելով պահուստային ֆոնդի ֆինանսական միջոցների առավել հրատապ ծախսերի պահանջը, պահուստային ֆոնդի գումարների մասով հատկացումների մի մասը հետաձգեց, կրկնում եմ՝ ոչ թե հանվեց, այլ հետաձգվեց: Հրատապ ծրագրերի մեջ մնացին, բոլոր նախատեսվելիք աշխատանքները, այդ թվում նաև բնակարանների ձեռք բերումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։