|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում` տնտեսական հարցերի նախկին նախարար Մոհամեդ Շաթահը:
Պայթյունը որոտացել այսօր` առավոտյան մոտ 9:50-ի սահմաններում, Բեյրութի կենտրոնական Սեն Ժորժ Աթարքո շրջանում: Նախնական` ոչ պաշտոնական տվյալներով` ականապատված մեքենա է պայթեցվել, ինչի հետեւանքով` ժամը 10:23-ի տվյալներով, 5 զոհ ու 10-ից ավելի վիրավոր կա:
Yerkir.am-ին «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ, ոչ պաշտոնական տեղեկություններով, մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել է նաեւ Լիբանանի տնտեսական հարցերի նախկին նախարար Մոհամեդ Շաթահը:
Դեռեւս պարզ չէ` զոհերի ու վիրավորների թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ: