|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու հարցում Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այս մասին այսօր ասել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին՝ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է, որ Մոսկվայի ճնշման ներքո Վրաստանը հետ կանգնի ԵՄ ինտեգրման որոշումից: Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքով՝ Եմ ինտեգրման հարցում յուրաքանչյուր երկիր ունի իր մոտեցումը:
«Վրաստանի դիրքորոշումն այս հարցերում չի փոխվել նույնիսկ իշխանափոխությունից հետո և մենք հետ չենք կանգնելու մեր ընտրած ուղուց»,-ասաց նա: Ուսուպաշվիլին ընդգծեց, որ Վրաստանն այդ մասին բազմիցս խոսել է և արդեն ցույց է տվել եվրաինտեգրման ճանապարհով շարժվելու իր վճռականությունը: Վրաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ ոչ մի ճնշում չի կարող ստիպել Վրաստանին հետ կանգնել իր որոշումից: Հիշեցնենք, որ Վրաստանը Վիլնյուսում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: