|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը պետք է բանակցի Թուրքիայի հետ սերտ առևտրային կապերի շուրջ՝ միաժամանակ պատրաստ ունենալով տնտեսական պատժամիջոցների փաթեթ, որը կարող է կիրառվել, եթե Անկարայի գործողությունները հակասեն Բրյուսելի շահերին: Այս մասին, ըստ Reuters գործակալության, ասվում է զեկույցում, որը պատրաստվել է ԵՄ գագաթնաժողովում:
Գործակալության տվյալներով՝ մարտի 20-ով թվագրվող փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականին Թուրքիան անտեսել է ԵՄ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր որոշումները: Նշվում է նաև, որ երկիրը պետք է ավելի ակտիվ ներգրավվի միգրացիոն խնդիրների մեջ: Միևնույն ժամանակ, զեկույցում շեշտվում է, որ Թուրքիան շարունակում է մնալ Եվրամիության կարևոր գործընկերը և պետք է ավելի սերտ մաքսային համաձայնագիր ունենա ԵՄ-ի հետ:
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, զեկույցը Բրյուսելին կոչ է անում պատրաստել տնտեսական պատժամիջոցների նախագիծ թուրք ֆիզիկական անձանց դեմ, որոնք նախատեսվում է կիրառել Անկարայի դեմ՝ որպես ճնշման լծակ: