|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ hurriyet.com-ի` Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության Տիգրանակերտից ընտրված պատգամավոր Գալիփ Էնսարիօղլուն ասել է.«Քուրդերի ապրած տարածքը Քուրդիստան են անվանում: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Իրանում քուրդերի ապրած տարածքը Քուրդիստան են անվանում: Սա Իրանի Սահմանադրության մեջ նույնիսկ տեղ է գտել, և Իրանը այսպես է ճանաչել: Քուրդերի ապրած տարածքի աշխարհագրական անունը Քուրդիստան է: Քուրդերի ապրած տարածքները Քուրդիստան անվանելու ժամանակ չեմ երկմտում: Ես ինքս էլ քուրդ եմ և այնտեղ եմ բնակվում»:
Էնսարիօղլուի այս խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում: