|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը տուգանվել է մոտ 3400 ԱՄՆ դոլարով՝ խորհրդարանական ելույթներից մեկի ժամանակ «Քուրդիստան» բառն արտասանելու համար: Ըստ Demokrathaber-ի՝ դրամական տույժը պահվել է Բայդեմիրի դեկտեմբերյան աշխատավարձից:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, որ փաստացի պատգամավորը տուգանվում է իշխող կուսակցության կողմից ներկայացված` «Քուրդիստան» ու «Ցեղասպանություն» բառերի կիրառումն արգելող կետերը խախտելու համար:
Նույն արգելքի համար նախորդ տարի մեջլիսի երեք նիստի մասնակցելու իրավունքից էր զրկվել հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով կիրառել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: