|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անթալիայում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց Չինաստանի ընտրանուց ՝ 2.5-1.5:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթական ավարտեց Լի Չաոյի հետ պարտիան: Սերգեյ Մովսեսյանին և Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց առավելության հասնել, համապատասխանաբար, Դին Լիրենի և Բու Սյանչժի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց Յույ Յանյիի հետ պարտիան:
Մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Ուկրաինան:
5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Ադրբեջանն է: