|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը առավելության հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ՝ 2.5-1.5:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 42-րդ քայլում սպիտակներով հաղթեց Հիկարու Նակամուրային։
Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Չինաստանի ընտրանին է: