|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքապետարանի առջև վրան տեղադրելու` ակտիվիստների փորձն անհաջողության մատնվեց: Իրադարձությունների վայրից yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին քաղաքապետարանի առջև բավականին լարված իրավիճակ է:
Ըստ մեր թղթակցի` ակտիվիստների կողմից վրան տեղադրելու ընթացքում անընդատ բղավել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, հետո, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, միջամտել են ոստիկանները: Խառը իրավիճակում ակտիվիստներից մեկն ուշագնաց է եղել, նրան շտապօգնության մեքենայով արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Իսկ մինչ միջադեպը ոստիկանները քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին: