|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության կենտրոնական բաժնի առջև շարունակվում է բողոքի ակցիան` ի պաշտպանություն այսօր առավոտյան քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բախումների ընթացքում բերման ենթարկված ակտիվիստների:
Քիչ առաջ ազատ արձակեցին ակտիվիստ Վահե Մելքոնյանին, ով հայտնեց, որ իրեն բերման էին ենթարկել երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դեպքերին մասնակցելու համար, սակայն, նրա պնդմամբ, նա այդ օրը տանն է եղել: Մինչ այդ ազատ են արձակել ևս 2 ակտիվիստի` Մաքս Սարգսյանին և Կարեն Խաչատրյանին: