|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երեկ դիմել է ռուսաստանյան եւ օտարերկրյա իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ փաստաբանների` այսօր հանդիպում կազմակերպելու խնդրանքով. Интерфакс-ին հայտնել է «Շերեմետեւո» օդանավակայանի աղբյուրը:
Սնոուդենը մտադիր է իր վերաբերմունքը հայտնել ԱՄՆ վարչակազմի կողմից իր հանդեպ սանձազերված մոլի արշավի կապակցությամբ, որի հետեւանքով վտանգվում են նաեւ Լատինական Ամերիկա մեկնող ինքնաթիռների ուղեւորները: Նա նաեւ մտադիր է հայտարարություն անել, որի բովանդակությունն առայժմ հայտնի չէ: