|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված այսօրվանից հանդիպումներ է սկսելու քաղաքական ուժերի հետ: Նա այսօր հանդիպելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Հանդիպման ժամի եւ վայրի մասին նա տեղեկատվություն չտրամադրեց:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրենց հետ վարչապետի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պայմանավորվածություն չունեն հանդիպման վերաբերյալ: Yerkir.am-ին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրեց, որ իրենք էլ դեռ պայմանավորվածություն չունեն: