|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում է հուլիսի 6-ին մեկնարկած համաշխարհային 27-րդ Ունիվերսիադան:
Հայ բռնցքամարտիկներից 50 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը կիսաեզրափակիչում, 0:3 հաշվով պարտվելով ռուս Սերգեյ Վոդոպյանովին, բավարարվեց բրոնզե մեդալով:
Իսկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը եզրափակիչում չկարողացավ առավելության հասնել ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևի նկատմամբ և ստացավ Ունիվերսիադայի արծաթե մեդալ:
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը եզրափակիչում պարտվեց Մոնղոլիան ներկայացնող Խարխու Էնխդելգերին՝ 1։2։
Սակայն Ալոյանը բողոքարկել է իր պարտությունը: Ըստ նրա` մրցավարները նրանից «գողացել» են ոսկե մեդալը: