|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տասնյակհազարավոր բաքվեցիներ եւ հյուրեր, որոնք ցանկություն են ունեցել դիտել այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված ռազմական շքերթը, հուսախաբ են եղել: Ոստիկանությունը փակել էր բոլոր փողոցները, եւ քաղաքացիական հագուստով մարդիկ չեն կարողացել մոտենալ հրապարակին ու շրջակա փողոցներին: Ընդ որում` ոստիկանները գործել են կոպիտ` ուշադրություն չդարձելով, որ երեխաներ էլ կան. գրում է contact.az-ը:
Լուրջ խոչընդոտներ են եղել նաեւ լրագրողների համար, որոնց արգելել են տեսանկարահանումները: Turan-ի թղթակցին նույնիսկ մեղադրել են հակակառավարական գործունեության մեջ ու սպառացել ձերբակալությամբ:
Փաստորեն, շքերթը կազմակերպված է եղել ոչ թե շարքային ադրբեջանցիների, այլ վերնախավի համար: Շքերթը տեւել է 50 րոպե: Ի դեպ, ցուցադրվել են վերջերս Ռուսաստանից ձեռք բերված սպառազինությունները: