|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ բանավեճը: Արդեն հայտնել ենք, որ բանավեճին չէին ներկայացել կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները:
Սակայն քիչ առաջ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացավ` ներկաներին տեղեկացնելով, որ իրեն շուրջ 20 րոպե թույլ չեն տվել մտնել ներս` պատճառաբանելով, որ բանավեճն ավարտվել է: Նա ասաց, որ քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածու Արմեն Երցյանը հարգելի պատճառներով չի կարողացել ներկայանալ, նրա փոխարեն ինքն է եկել:
«Մեր հանձնաժողովն իր աշխատանքով ցույց կտա, թե ՕԵԿ-ն ինչքանով է արդար` ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց նա և հավելեց, որ իրենք պատրաստ են իրենց փորձված և հզոր թիմով մասնակցել ավագանու ընտրություններին: