|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պապուա Նոր Գվինեայի գյուղերից մեկում 18-ամյա մի աղջիկ կտրել է հոր գլուխը իրեն բռնաբարելու համար: Գյուղացիները շրջափակման մեջ են առել աղջկան եւ հրաժարվում են նրան ոստիկանությանը հանձնել, քանի որ, ըստ նրանց, աղջկա հայրը արժանի էր մահվան: Գյուղի քահանան հայտնել է, որ գյուղացիները թույլ չեն տա անգամ հետաքննություն անցկացնել:
Հոգեւորականը պատմել է, որ գիշերը հայրը մտել է դստեր սենյակը եւ բռնաբարել նրան: Աղջկա արարքը գյուղացիներն արդարացնում են, քանի որ նա եղել է շոկի մեջ: Համայնքը նաեւ չի ցանկանում ավանդական թաղման արարողություն կատարել. տեղեկացնում է Daily Mail-ը: