|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Բելգիայում նախարարությունների եւ պետական հաստատությունների ավելի քան 20 հազար աշխատակիցներ գործադուլ են անում` բողոքելով աշխատավարձերի կրճատման եւ հաստատությունների թերֆինանսավորման դեմ, ինչը պայմանավորված է բյուջետային ծախսերի նվազեցման քաղաքականությամբ: Բելգիայի կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերն այս տարի կրճատել 4 մլրդ եվրոյով: Նպատակը 2015 թվական բյուջեի 1 տոկոսից ոչ ավելի կառուցվածքային դեֆիցիտով մտնելն է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Գործադուլն անցկացվում է Բրյուսելում եւ Նամյուրում: Գործադուլավորները չեն խոչընդտում երթեւեկությանը, հասարակական ծառայությունների գործունեությունը նորմալ շարունակվում է: