|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավելի քան 10 հազար մարդ, ձեռք ձեռքի տված, այսօր կենդանի շղթա են կազմել գերմանական Դրեզդեն քաղաքում` խոչընդոտելով նեոնացիստների երթին: Այսօր Դրեզդենում հիշում են 1945 թվականի փետրվարին ամերիկյան եւ բրիտանական ավիացիայի ռմբակոծությունների զոհերին, եւ նեոնացիստներն ամեն տարի փորձում են այդ հանգամանքն օգտագործել երթ կազմակերպելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բախումներից խուսափելու համար Գերմանիայի ամբողջ տարածքից ավելի քան 3,5 հազար ոստիկան է բերվել Դրեզդեն: