|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Եգիպտոսի հարավում տղամարդիկ սպանել են իրենց բարեկամուհիներին` մոր եւ երկու աղջկա: Ոստիկանությունը այդ հանցագործությունը համարում է «պատվի սպանություն», որն ընդունված է մահմեդական երկրներում ավանդական բարոյական կանոնները խախատած կանանց նկատմամբ:
Ըստ ոստիկանության` 10 տղամարդ ներխուժել են կանանց տուն եւ ծեծել, խեղդել կանանց, նաեւ սառը զենք կիրառել: Այնուհետեւ զոհերի դիակները փաթաթել են ծածկոցներում, քարեր կապել ու գցել Նեղոսը: Այդ մանրամասները ոստիկանությանը պատմել է հանցագործ տղամարդկանցից մեկը, մյուսներին որոնում են. տեղեկացնում է mignews.com-ը:
Ի դեպ, թեեւ պատվի համար սպանությունները չեն խրախուսվում օրենքով, դատարանը երբեմն մեղմում է դրանց համար պատիժը: